Էկոլոգիա

Sevan_Armenia_Севан_Армения
Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչյա, Դարյա-Շիրին, Լակնիտիս։
Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963-81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Լճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Դրա պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ։ Հանքային ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4.5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման։ Լճի մակարդակի անկման և Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացում։ Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա։ Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության։ Սևանի էնդեմիկ տեսակներից՝ կողակի և բեղլուի վիճակը նույնպես բարենպաստ չէ։ Խեցգետնինը և կարասը, որ ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին, նույնպես նվազում են։Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։
Մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով։
Բարակել է լճի շերտի հաստությունը։ Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը։ Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը
Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ։ Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է։




                       

           Վերականգնվող էներգիա



Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են: Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա: Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան: Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են:


Վերականգնվող էներգիայի աղբյուրներ

Արևի ջերմամիջուկային ռեակցիան վերականգնվող էներգիայի տեսակներից շատերի աղբյուրն է` բացառությամբ գեոթերմալ էներգիայի և մակընթացությունների ու տեղատվությունների էներգիայի: Աստղագետների հաշվարկներով Արեգակի կյանքը դեռ կարող է շարունակվել ևս մոտ 5 միլիարդ տարի, այնպես որ մարդկային չափանիշներով արևից ստացվող վերականգնվող էներգիան գրեթե անսպառ է:


Խիստ ֆիզիկական առումով էներգիան չի վերականգնվում, այլ անընդհատ շրջանառվում է վերոնշյալ աղբյուրներից: Երկիր հասնող արևային էներգիայի չնչին մասն է վերածվում այլ տեսակի էներգիայի. մնացած հատվածն ուղղակի գնում է տիեզերական տարածություն:


Վերականգնվող էներգիային հակադրվում է օգտակար հանածոների տեսքով էներգակիրները, որոնցից են քարածուխը, նավթը, բնական գազը կամ տորֆը: Լայն առումով նրանք ևս վերականգնվող են, բայց ոչ մարդկային տեսանկյունից. նրանց վերականգնման համար անհրաժեշտ են միլիոնավոր տարիներ, իսկ դրանց սպառումը շատ ավելի արագ է ընթանում:


Ալիքների էներգիա
Ալիքային էլեկտրակայանները օգտագործում են օվկիանոսի մակերևույթի ալիքների պոտենցիալ էներգիան: Ալիքների հզորությունը չափվում է կՎտ/մ-ով: Քամու և արևային էներգիայի համեմատությամբ ունի ավելի բարձր տեսակարար հզորություն: Չնայած մակընթացային էներգիայի հոտ ունեցած նմանությանը` ալիքային էներգիան վերականգնվող էներգիայի հրաշալի աղբյուր է:
Արևային լույսի էներգիա



Էներգետիկայի այս տեսակը հիմնվում է Արևի էլեկտրամագնիսական ճառագայթումը էլեկտրական կամ ջերմային էներգիայի վերածելու վրա:


Արևային էլեկտրակայանները օգտագործում են Արևի էներգիան ինչպես ուղղակիորեն (ֆոտոէլեկտրական կայաններն աշխատում են ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա), այնպես էլ անուղղակիորեն` օգտագործելով գոլորշու կինետիկ էներգիան: Ֆոտոէլեկտրական խոշորագույն կայանը Topaz Solar Farm էլեկտրակայանն է, որ գտնվում է Կալիֆորնիայում: Նրա հզորությունը 550 մՎտ է:

Արևային էլեկտրակայանները լինում են.

Աշտարակային: Արևային լույսը հելիոստատներով կենտրոնացնում են կենտրոնական աշտարակում, որ լցված է աղային լուծույթով:

Մոդուլային: Այսպիսի կայաններում ջերմության կրողը, որպես կանոն, յուղն է, որ պարաբոլա-գլանաձև հայելային կոնցենտրատում ընդունում է ջերմությունը և գոլորշիացնելով հաղորդում ջրին:

Արևային ջրհորներ: Մի քանի մետր խորությամբ ջրավազաններ են, որ ունեն բազմաշերտ կառուցվածք: Վերին կոնվեկցիոնշերտում քաղցրահամ ջուր է, իսկ դրանից ներքև գրադիենտային շերտն է, որի խտությունը դեպի ներքև աստիճանաբար մեծանում է: Ամենաներքևում աղային լուծույթի շերտն է: Ավազանի հատակն ու պատերը պատված են սև նյութով ջերմության կլանման համար: Տաքացումը սկսվում է ներքին շերտից, քանի որ աղային լուծույթը ջրի հետ համեմատած ավելի մեծ խտություն ունի: Շերտերի կոնվեկցիոն միախառնում տեղի չի ունենում, և լուծույթը կարող է տաքանալ մինչև 100 °C և ավելի: Աղային լուծույթի մեջ տեղադրվում է խողովակային ջերմափոխանակիչը, որով պտտվում է եռացող հեղուկը (ամոնիակ, ֆրեոն և այլն), գոլորշիանում` կինետիկ էներգիան հաղորդելով շոգետուրբինին:
Նման տեսակի խոշորագույն էլեկտրակայանը գտնվում է Իսրայելում: Նրա հզորությունը 5 մՎտ է, ջրավազանի մակերեսը` 250.000 մ², խորությունը` 3


          
                            
                                                            

     Աղբի մասին նյութ․ 

Աղբահանության ներկա վիճակը Հայաստանի համայնքներում․
Նախ, Հայաստանում այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ աղբի հեռացումը կատարվում գրեթե միայն քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքների գերակշիռ մասում աղբը չի հեռացվում: Բացառություն են կազմում, օրինակ, Վեդու տարածաշրջանի 15 գյուղական համայնքները, որոնց աղբահանությունը և աղբի տեսակավորումը կատարվում է Վեդու համայնքների միության կողմից, Ախուրյան համայնքը, որտեղ աղբահանությունը և աղբի տեսակավորումը կատարվում է համայնքի կողմից և սակավաթիվ մի քանի այլ գյուղական համայնքները, որոնք պարզապես հեռացնում են աղբը համայնքից: Իսկ աղբի, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների համափարփակ կառավարում, որևէ համայնքում՝ ներառյալ քաղաքային համայնքներում չի իրականացվում: Երկրորդ, այնպիսի ռեսուրսներով, ձևերով և մեթոդներով, ինչպես նաև մտածելակերպով, որ ներկայումս իրականացվում է աղբահանությունը Հայաստանում, հնարավորություն չէ նվազեցնել դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Աղբահանության անմխիթար վիճակի բազմաթիվ պատճառների թվում է ռազմավարական մոտեցման, ներկա վիճակի գնահատման ու ապագա տեսլականի ձևավորման, պատշաճ պլանավորման բացակայությունը: 

Մյուս պատճառը աղբի հավաքման, տեղափոխման և տեղակայման իրական արժեքի հաշվարկի բացակայությունն է: Աղբահանության ծառայության դիմաց վճարվող գումարի չափը համայնքի ավագանու կողմից սահմանվում է առանց տնտեսական հաշվարկի, հաճախ այն որևէ կերպ չհիմնավորված խորհրդանշական գումար է, որը պայմանավորված է սոցիալական (բնակչության անվճարունակություն) և քաղաքական (ընտրություններ) դրդապատճառներով: Արդյունքում՝ աղբահանության ինքնարժեքը չի որոշվում, որից բխում է խնդիրների մի աբողջ շղթայի ճիշտ ըմբռնման և դրանց լուծման բացակայությունը: 

Աղբավայրերի վիճակը Հայաստանում․
Հայաստանում գրեթե գոյություն չունեն սանիտարական նվազագույն նորմերին համապատասխանող աղբավայրեր: Դրանք ավելի շուտ աղբաթափման վայրեր են: Աղբավայրի օրինակելի սխեման՝ նվազագույն ստանդարտներով, մշակված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Սակայն համայնքները բավարար միջոցներ չունեն նմամանատիպ աղբավայր կառուցելու համար:

Եթե քաղաքային բնակավայրերում կառավարության կամ համայնքի ավագանու որոշման հիման վրա գոնե հատկացված են տարածքներ աղբի տեղակայման համար, ապա գյուղական համայնքների գերակշիռ մասում համայնքի կողմից աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում: Հայաստանում աղբաթափման վայրերը սովորաբար գտնվում են համայնքներից դուրս: Աղբաթափման վայր տանող ճանապարհները հիմնականում անբարեկարգ են, ինչը, հատկապես ձմռանը, զգալի դժվարացնում է աղբատար մեքենայի շահագործումը: Աղբաթափման վայրերի մեծ մասում տեղանքի ուսումնասիրություն չի կատարվել` հատկապես հիդրոերկրաբանական ուսումնասիրություն, որը հնարավորություն չի տալիս գրունտային ջրերի առկայության մասին եզրակացության հանգելու: Շատ համայնքներում տարվա հատկապես գարնանային ժամանակաշրջանում գրունտային ջրերը անմիջական կոնտակտի մեջ են մտնում աղբի հետ` դրանից բխող բավականին լուրջ հետևանքներով: ՙԱղբավայրերը՚ ապահովված չեն արտաքին ջրերի մուտքից, հիմքերը ծածկված չեն հիդրոմեկուսիչ շերտով` կանխելու համար ջրի թափանցելիությունը, չի իրականացվում բնապահպանական և սանիտարա-համաճարակային ոչ մի միջոցառում, տեղի է ունենում աղբի ինքնայրում, որից առաջացած դիօքսինի և ֆուրանի արտանետումները ուղղվում են շրջակա միջավայր: ՙԱղբավայրերը՚ չունեն պաշտպանական որևէ կառուցվածք` ցանկապատ, մեքենաների լվացման կետ, արտաքին ջրերից պաշտպանող կառույց, դրենաժային և գազահեռացման համակարգեր, չի կատարվում ՙաղբավայրից՚ հեռացող թորանների ուսումնասիրություն և մոնիտորիգ: Ցանկապատ չլինելու պատճառով, ՙաղբավայրի՚ ամբողջ շրջակայքով տարածվում են թղթի մնացորդներ և պոլիէթիլենային տոպրակներ, ազատ է մարդկանց ու կենդանիների մուտքը: 


                  Մթնոլորտի աղտոտում

Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտումորոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:



Բնական աղտոտում․
Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը:

Մարդածին աղտոտում․
Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:
Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝
տեղային

Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:
տարածաշրջանային

Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ:
խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում

Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ: 

Գազեր

Շոգենավից դուրս եկող օդն աղտոտող ծուխ


Ներկայումս (2006) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։

Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրիմակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։

Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։

Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։














Комментариев нет:

Отправить комментарий