Հունվարյան ճամբար


                                                             Համր  ֆիլմեր



Զարե․

1926 թվականին Հայֆիլմ կինոստուդիան նկարահանեց համր գեղարվեստական ֆիլմ։ Ըստ Լազոյի վիպակի։ Ֆիլմի պրեմիերան եղել է 1926 թվականին նոյեմբերի 9 -ին է։


Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում՝ հունվարի 31-ին 1927 թ։


Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում։


Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդական առաջին ֆիլմն է։ «Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը»,– ասել է նա։







Շոր և Շորշոր․
1926 թվականին «Պետֆոտոկինո» կինոստուդիան նկարահանեց սև-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմ։ Այլ անվանումը՝ «Հայկական Պատ և Պատաշոն»։Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքի էկրանավորումը։ Այս ֆիլմը հայկական առաջին  կատակերգությունն է։

Ֆիլմը պատմում է անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի ու Շորշորի զվարճալի արկածների մասին։ Նրանց կանայք տնից դուրս են անում՝ պահանջելով չվերադառնալ առանց սննդի, բայց ընկերները օգտագործում են համագյուղացիների սնոտիապաշտությունը միայն խմիչք ստանալու համար։

Համո Բեկնազարյան սցենարը գրել է մեկ գիշերում, տասնմեկերորդ օրը ֆիլմը նկարահանված էր և խմբագրած։ «Շոր և Շորշորը» մեծ հաջողություն ուներ Հայաստանում և արտասահմանում՝ ստուդիային բերելով «ավելի քան երեք հարյուր հազար շարժակազմի մասհանումներ»։


  Խասփուշ․

Խասփուշ․ 1927 թվականին Հայֆիլմ կինոստուդիան նկարահանեց համր գեղարվեստական ֆիլմ Րաֆֆու և Վրթանես Փափազյանի ստեղծագործությունների հիման վրա։

1891թ․Պարսկաստանում խասփուշների՝ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին։







                                  

Комментариев нет:

Отправить комментарий