Հայոց պատմություն

       Խոսրով 3-րդ Կոտակ

Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:
Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի էր բազմաթիվ անօրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց կաթողիկոս է դառնում նրա ավագ եղբայրը՝ Վրթանես Ա Պարթևը 
(333-341թթ․):
Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով Խոսրովը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղկառուցում արքունի ապարանք: Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր ենտնկում: Անտառի մի մասը կոչվում է <<Տաճար մայրի>>,իսկ մյուսը` <<Խոսրովակերտ>> (<<Խոսրովի անտառ>>),որը մինչև Երասխ էր հասնում: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:
Այս խաղաղ ու բարգավաճ վիճակն ընդհատում է իրեն Արշակունի հորջորջող մազքթաց թագավոր Սանեսանը: 335 թ. նա ներխուժում է Հայաստան և, ավերածություններ պատճառելով, հասնում Այրարատյան աշխարհ ու գրավում Վաղարշապատը: Հայոց զորավար Վաչե Մամիկոնյանը Վաղարշապատից դուրս է վտարում մազքութների խառնիճաղանջ զորքերը, այնուհետև ջախջախում Օշականի Ցլու գլուխ լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սպանված Սանեսանի գլուխը բերում են Խոսրով Կոտակին` դրանով լուծելով Գրիգորիս եպիսկոպոսիսպանության վրեժը:

 336 թ. Սասանյանների զորքերը ներխուժում են Հայաստան: Հայոց թագավորը Բզնունիքի Դատաբեն նախարարին հանձնարարել էր դիմակայել թշնամուն: Սակայն Դատաբենն անցել էր թշնամու կողմը: Այդ օրհասական պահին հայոց թագավորի դեմ է գործում նաև Աղձնիքի բդեշխ Բակուրը: Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Դատաբենը և Բակուրը մահապատժի են ենթարկվում: Խոսրով Կոտակի սահմանած օրենքով աշխարհատեր նախարարները պետք է մնային թագավորի մոտ, և նրանցից ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ:

 Մծբինի պայմանագրի ժամկետը չլրացած՝ 337 թ. Սասանյանների արքա Շապուհ II Երկարակյացը (309-379 թթ.) պատերազմ է սկսում Հռոմեական կայսրության դեմ: Չկարողանալով գրավել Մծբինը՝ պարսիկները հարձակվում են Հայոց աշխարհի վրա: Վաչե Մամիկոնյանի զորքը դուրս էգալիս թշնամու դեմ: Տեղի ունեցած ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Զոհվում են սպարապետ Վաչե Մամիկոնյանը և նրա մի քանի զինակիցներ: Սակայն թշնամին դուրս էր շպրտվել երկրից: Վրթանես կաթողիկոսն օրենք է սահմանում` ամեն տարի Հայոց աշխարհում Վաչե Մամիկոնյանի և նրա հետ զոհված զինակիցների հիշատակը նշելու և հայրենիքի փրկության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերողներին սուրբ նահատակների շարքին դասելու մասին: Հայ եկեղեցին Վրթանես կաթողիկոսի սահմանած այսկարգով հետագայում Վարդան զորավարին և նրա հետ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին դասեց սրբերի շարքին:
Խոսրով թագավորը Վաչե Մամիկոնյանի որդուն՝ Արտավազդին, հանձնում է սպարապետության պաշտոնը: Բայց քանի որ Արտավազդը պատանի էր, մինչև նրա չափահաս դառնալը հայոց զորավարության գործը հանձն են առնում Շիրակի իշխան Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին:
                   Տիգրան   Մեծ
Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը: Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը: Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք: Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ: Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին: Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը: Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային: Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը: Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: 



Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը... Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին: Նվաճելով վերը նշված երկրները` Տիգրան Մեծն այնտեղ չվերացրեց թագավորական իշխանությունը, ուղղակի վասալական կախման մեջ դրեց նրանց: Ոմանց հետ անգամ խնամիացավ` փորձելով դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Նա իր դստերը կնության տվեց Ատրպատականի Միհրդատ արքային: Հետագան ցույց տվեց, թե որքան սխալ էին հայոց արքայի հաշվարկները: Միհրդատի ու հայոց արքայադստեր ամուսնությունից ծնված Մար Արտավազդը հետագայում լուրջ մրցակից դարձավ հայոց Արտավազդ Բ արքայի համար: Հաստատվելով արևելքում` Տիգրան Մեծն իր հայացքը հառեց դեպի հարավ: Իսկ Ասորիքում հետաքրքիր զարգացումներ էին: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունը փլուզվում էր: Եվ սելևկյան պետության ավագանին, հոգնելով շարունակական երկպառակտչական պատերազմներից, օտար գահակալ էր որոնում` բազմեցնելու սելևկյան գահին, դրանով իսկ կարգի գցելու ներքին խնդիրները երբեմնի հզոր թագավորության մեջ: Եվ ահա ավագանին հրավիրեց Տիգրան արքային` զբաղեցնելու Անտիոքի գահը նույնպես: Տիգրան Մեծի պլանների մեջ, բնականաբար, մտնում էր Ասորիքի նվաճումը: Ասորիքն իր հարստություններով, նավահանգիստներով չէր կարող դուրս մնալ հայոց արքայի հետաքրքրությունների ոլորտից: Եվ ահա առիթ է ներկայանում նվաճելու Ասորիքն առանց պատերազմի` խաղաղ ճանապարհով: Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը: Տիգրանի ու Հռոմի բախումն անխուսափելի է դառնում: Մինչ վճռական գործողությունների անցնելը, կողմերը ակտիվ հետախուզություն են ծավալում: Օգտվելով Սպարտակի ապստամբության հետևանքով Հռոմում առաջացած խուճապից` հայոց արքան աջակցում է Միջերկրական ծովում ծովահենների ակտիվ գործունեությանը Հռոմի դեմ: Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը: Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը: Սակայն հայոց արքան այստեղ թույլ տվեց իր լուրջ մարտավարական սխալներից մեկը. նա հայոց մայրաքաղաքը բնակեցրեց նվաճված երկրներից բերված հույն ու հրեա գերիներով: Մեծ Հայքի համար տարածաշրջանում միակ ռեալ հակառակորդ ուժը դառնում է Հռոմը: Հենց Հռոմի դրդմամբ մ.թ.ա. 73 թ. Տիգրանի դեմ ըմբոստանում է Սելևկյան Սելենե թագուհին, որ ամուր կայազորով ամրանում է Պտղոմայիս ամրոցում: Տիգրանը շուրջ չորս տարի պաշարում է Պտղոմայիսը, ի վերջո գրավում և մահապատժի ենթարկում Սելենե թագուհուն: Այս դեպքերից հետո Տիգրանին հպատակություն է հայտնում նաև Իսրայելի թագավորությունը: Սակայն հայոց արքայի հսկայական տերության մեջ էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում: Նրա դեմ շարունակ ապստամբում էին նվաճված երկրների տիրակալները: Տիգրանը դաժանորեն ճնշում է ապստամբությունները: Նա անողոք գտնվեց անգամ իր երկու ապստամբ որդիների նկատմամբ, որոնց մահապատժի ենթարկեց: Պատմությունը մեզ է ավանդել նրանցից մեկի անունը` Զարեհ, մյուսին ենթադրաբար կոչել են Արտաշես: Այս պայմաններում կամա, թե ակամա Տիգրան Մեծը ներքաշվում է պատերազմի մեջ: Աշխարհակալ Հռոմը, բնականաբար, չէր կարող հաշտվել Հայաստանի աշխարհակալական ձգտումների հետ: Մ.թ.ա. 73 թ. սկսվում է նոր պատերազմ Պոնտոսի և Հռոմի միջև: Չնայած նախնական հաջողությանը` Միհրդատ Եվպատորն այս պատերազմում գլխովին ջախջախվում է և ապաստանում Հայաստանում: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը, որ վարում էր պատերազմը Պոնտոսի դեմ, Տիգրանից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին: Տիգրան արքան մերժում է Լուկուլլոսի ապօրինի պահանջը: Օգտվելով առիթից` հռոմեացին, առանց պատերազմ հայտարարելու, մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան: Արագ երթով անցնելով Ծոփքի վրայով` Լուկուլլոսի բանակը հայտնվում է մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների տակ: Տիգրանը, որ իր բանակով գտնվում էր Փյունիկիայում, Լուկուլլոսի դեմ է ուղարկում Մեհրուժան Ծոփեցուն 3000-անոց բանակով: Մեհրուժանի բանակը արագ ոչնչանում է` բախվելով Լուկուլլոսի զորքի հետ: Հավանաբար, հայոց արքային շլացրել էին գլխապտույտ հաջողությունները... Տիգրանակերտի տակ հայոց արքան թույլ է տալիս հերթական սխալը. նա փոքրիկ զորաջոկատով ճեղքում է հռոմեացիների պաշարման շղթան ու մտնելով քաղաք` նույն անակնկալ ճեղքումով քաղաքից հանում է իր կանանոցն ու գանձերը: Սա որպես ռազմական գործողություն փայլուն էր, սակայն սխալ էր ռազմավարական տեսանկյունից, քանզի մինչ այդ քաջաբար պաշտպանվող մայրաքաղաքի բնակչությանը բարոյազրկեց ու հուսահատեցրեց: Ինչևէ, մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մատույցներում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որն ավարտվեց հայկական բանակի կատարյալ պարտությամբ: Ճակատամարտից հետո Տիգրան արքան նահանջում է Արտաշատ, իսկ Լուկուլլոսը շարունակում է Տիգրանակերտի պաշարումը, ի վերջո գրավում և թալանում այն: Տիգրանակերտի պարտությունը ծանր հարված էր հայկական աշխարհակալությանը: Չբավարարվելով ձեռք բերածով` Լուկուլլոսը մ.թ.ա. 68 թվականի գարնանն անցնում է Հայկական Տավրոսն ու արշավում Արտաշատի վրա: Սակայն Արածանի գետի անցման ժամանակ նրան կազմ ու պատրաստ դիմավորում են հայկական զորքերը: Արածանիի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում: Լուկուլլոսը ստիպված էր նահանջի հրաման տալ: Բայց Տիգրան Մեծը հերթական սխալը թույլ տվեց. նա չհետապնդեց նահանջող թշնամուն: Հռոմեական բանակը նահանջի ճանապարհին գրավեց նաև Մծբինը: Մ.թ.ա. 67 թ. նոր միայն հայոց բանակը ռազմարշավ ձեռնարկեց արևելքում` փորձելով վերացնել Լուկուլլոսի արշավանքի հետևանքները և հայոց տերությանը միացնել ապստամբած ու Տիգրանի կայսրությունից անջատված երկրամասերը: Միաժամանակ, Տիգրանի բանակի աջակցությամբ Պոնտոսում իրերի նախկին վիճակն էր վերականգնում Միհրդատ Եվպատորը: Այսպես անփառունակ ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը արևելք: Սակայն տիգրանյան կայսրության հիմքերը խարխլված էին այլևս: Մ.թ.ա. 66 թ. մեծ բանակով Արևելք է արշավում հռոմեացի հայտնի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը: Նա կարողացավ համոզել պարթևաց արքա Հրահատ Գ-ին, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ինքը` Պոմպեոսը, արագ երթով արշավեց Պոնտոս և ջախջախեց Միհրդատ Եվպատորին: Տիգրան Մեծը չօգնեց իր աներոջը և երբեմնի դաշնակցին, քանզի Միհրդատը աջակցել էր Տիգրան Կրտսերի ապստամբությանը: Տիգրան Կրտսերը` հավակնոտ մի երիտասարդ, ապստամբելով հոր դեմ, նախ միացավ պարթևաց բանակին, սակայն հայ-պարթևական բախման ժամանակ հաջողությունը պարթևների կողմը չէր: Դրանից հետո հայոց դավաճան արքայազնը հայտնվեց Պոմպեոսի ճամբարում և առաջնորդեց հռոմեական լեգեոնները հայոց մայրաքաղաք: Տիգրան արքան ստիպված էր հաշտություն խնդրել Պոմպեոսից: Նա միայնակ, առանց թիկնազորի գնաց հռոմեական ճամբար ու թագը հանձնեց Պոմպեոսին: Հուզված հռոմեացին բարձրանալով իր գահավորակից` թագը դնում է հայոց արքայի գլխին: Համենայն դեպս, այս դեպքերի մասին այսպես են ավանդում հռոմեացի պատմիչները: Գուցե սա հորինված պատմություն է... Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում: Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով: Արտաշատի պայմանագրից հետո Տիգրան արքան անդրադարձավ պարթևական գործերին: Հռոմի օգնությամբ նա Հյուսիսային Միջագետքից դուրս մղեց պարթևական զորքերն ու երկրամասը կրկին միացրեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը թագավորեց մինչև մ.թ.ա. 55 թ. և մահացավ խոր ծերության հասակում` հայոց գահը հանձնելով արժանավոր զավակին` Արտավազդ Երկրորդին: Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին. «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:



  Երվանդունիների         թագավորություն



Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201թվականներին[2]: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220)[2]:Երվանդունիների արքայացանկ.

Երվանդ Ա Սակավակյանց․

Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։

Տիգրան Երվանդյան․


Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։



                                      Բագրատունյաց թագավորություն

Բագրատունյաց թագավորության առաջացումըՈվքեր են եղել բագրատունիները.

Բագրատունիները հայկական լեռնաշխարհ են եկել դեռևս ք.ա. չորորդ դարում և հաստատվել են հարավային նահանգներում: Նրանք եկել են ներկայիս Իսրայելի տարածքից, դա նշանակում է, որ Բագրատունիները ունեն հրեական ծագում, բայց ժամանակի ընթացքում Բագրատունիները հայացել են: Հետագայում Բագրատունիները շատ են հզորացել և Արտաշեսյան թագավորության ժամանակ Ք.ա երկրորդ դարում իրենց արժանի տեղն են զբաղեցրել հայ նախարարական տոհմերի շարքում: Բագրատունիները արդեն Արշակունիների ժամանակ առաջին դարից մինչև հինգերորդ դարը զբաղեցրել են թագադիր կամ թագակապ ասպետի բարձր պաշտոն: Նրանք էին պատասխանատու նաև պալատական արարողությունների համար, ինչպես նաև բագրատունիները ընդունում էին օտար երկրյա դեսպաններին: 






Ինչպես գիտենք Հայաստանը ութերորդ դարի սկզբից գտնվում էր արաբների տիրապետության տակ և իններորդ դարի վերջում հայ ժողովրդին հաջողվեց թոթափել արաբական տիրապետությունը և ձեռք բերել անկախություն:

Հիմնադիր թագավորը եղել է Աշոտ Ա-ն Շիրակի տեր Սմբատի որդին (885-890թթ.): 885թ.-ի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Ա-ին օծեց հայոց թագավոր:

Երկրորդ թագավորը եղել է Սմբատ առաջինը (890-914թթ.): Նրա օրոք ՝ թ.-ին Բյուզանդիայի հետ կնքել է պայմանագիր: թ.-ին Սմբատ Ա-ն պարտության մատնեց Ատրպատականի Սաջյան Ամիարայի Ափշինի զորքերին, Դոխսի ճակատամարտում, Արագածոտն գավառում: Սմբատ Ա-ի դեմ արաբներին հաջողվում է հանել Վասպուրականի Արծրուններին, պատճառը՝ առևտրական հարուստ քաղաք Նախճավանն էր, որը Սմբատ Ա-ն հանձնեց Սյունիքի Սահակ, Սմբատ իշխաններին: Պառակտումն այնքան խորացավ, որ Գագիկ Արծրունին, որը իդեպ գործող թագավոր Սմբատ առաջինի քրոջ որդին էր: Դրանից հետո 908թվին Գագիկ արծրունին նախ ճանաչվեց արաբների կողմից Հայաստանի թագավոր ու Արաբների հետ միասին պատերազմ սկսեցին Սմբատ առաջինի դեմ: Սմբատ առաջինը օգնություն խնդրեց Բյուզանդյաից: Բյուզանդիայի կայսերը մեծ բանակով շարժվեց օգնության, սակայն ճանապարհին հանկարծամահ եղավ: Նոր կայսերը հրաժարվեց օգնել Հայաստանին, և ի վերջո Սմբատ Ա-ն Կապույտ բերդից դուրս եկավ և որոշեց բանակցել Յուսուֆի հետ, բայց Յուսուֆը նրան գլխատեց և մարմինը գամեց Դվինի դարպասների վրա:

Երրորդ թագավորը եղել է Աշոտ երկաթ (914-928թթ): Հայաստանը ազատագրեց արաբներից: 921թվին հաղթեց Սևանի ճակատամարտում Բեշիրին, աչքի ընկավ Գևորգ Մարզպետունին: 921թվին Աշոտ երկաթը ճանաչվեց արաբների կողմից շահնշահ հայոց: Աբասի օրորք կարսը դարձավ մայրաքաղաք: 



                                  
Արաբական արշավանքները Հայաստանում

7-րդ դարի սկզբում հեռավոր Արաբական թերակղզում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, մինչ այդ առանձին ապրող արաբական ցեղերը միավորվեցին մեկ պետության կազմում և կարճ ժամանակամիջոցում բավականաչափ ազդեցիկ դիրք գրավեցին: 7-րդ դարի 30-ական թ-ից սկսած մի քանի հաղթական արշավանքներից ու ճակատամարտերից հետո արաբները դարձան Առաջավոր Ասիայի ամենավտան-գավոր ախոյանը երբեմնի հզոր Բյուզանդիայի և Պարսկաստանի համար: 635թ. Արաբները առաջին անգամ բախվելով Բյուզանդիայի հետ հաղթեցին նրանց և գրավեցին Դամասկոսը: 636թ. Յարմուկ գետի ափին ջախջախիչ պարտության մատնեցին բյուզանդական ուժերին և ապահովեցին իրենց առաջխաղացումը դեպի Ասորիք ու Միջագետք: 634թ. Հետո արաբները հաջող կռիվներ էին մղում նաև Պարսկաստանի դեմ և արդեն 637թ. Քադեսիայի ճակատամարտում նրանք, ծանր պարտության մատնելով թվապես գերևակշիռ պարսկական զորքերին, գրավեցին Պարսից հինավուրց մայրաքաղաք Տիզբոնը: Սասանյաննների դարավոր տիրապետության / Հազկերտ 3-ի գլխավորությամբ/ վերջնական կործանումը, փաստորեն, տեղի ունեցավ 642թ. Նեհավենդի ճակատամարտում, որից հետո արաբների առջև բացվում է նաև ճանապարհ դեպի Հայաստան: Արաբների կյանքում հսկայական դեր էր խաղում նրանց ընդունած նոր կրոնը` մահմեդականությունը / իսլամը/, որի հիմնադիրը վաճառական Մուհամեդն էր: Մահմեդականությունը հնազանդություն է քարոզում պետության ղեկավարի` խալիֆի նկատմամբ, միժամանակա բոլոր մահմեդականներին պարտադորում էին սրբազան պատերազմ մղել անհավատների դեմ: Արաբական բանակը համախմբված էր և մեծ ուժ էր ներկայացնում, ինչում արդեն մենք համոզվել ենք Պարսկաստանի և Բյուզանդիայի օրինակով: Ասորիքը, Միջագետքը, Պարսկաստանի մի որոշ մասը գրավելուց հետո 640թ. Աշնանը արաբական զորամասերը առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Նրանց զորամասերը հարավից մտան Տարոն և թվային գերակշռության շնորհիվ ընկճեցին հայերի դիամդրությունը: Այնուհետև շարժվեցին դեպի հյուսիս և անցան Հայկական պարը: Արաբների հայտնվելը Արարատյան դաշտում, ուր բնակչությունը զբաղվում էր բերքահավաքով լիովին անսպասելի էր հայերի համար: Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին գտնվում ր Նախճավանում և չհասցրեց օգնության գալ մայրաքաղաքի բնակիչներին: Հոկտեմբերի սկզբին արաբները բանակ դրեցին Դվինի մոտ: Տեղանքին և քաղաքի պաշտպանության հնարավորությունը ուշադրությամբ զննելով` հոկտեմբերի 5-ին հարձակվեցին Դվինի վրա: Մեկօրյա կռվից հետո հոկտեմբերի 6-ին գրավեցին Դվինը: Դվինը կողոպտվեց, բնակիչներից շատերը կոտորվեցին, մի մասն էլ / 35 հազ. Մարդ/ գերի տարվեց: Թեոդորս Ռշտունին արաբներին դիմադրություն ցույց տվեց Կոգովիտ գավառում և փորձեց ջախջախել գերիներին ազատելու մտադրությամբ, բայց հաջողության չհասավ: Արաբները հարուստ ավարով և հազարավոր գերիներով վերադարձան Միջագետք: 642-643թթ. Արաբները 2-րդ անգամ ներխուժեցին Հայաստան: Երկում գտնվող բյուզանդական զորքերը Պրոկոպի /Պրոկոպիոս/ գլխավորությամբ խուսափեցին մարտի մեջ մտնել և բնակչությանը թողին բախտի քմահաճույքին: Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ: նրանց դեմ կռվեցին միայն Ռշտունու ջոկատը: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անավտանգության մասին և զորքերը դուրս բերել Հայաստանից: Արաբների 3-րդ արշավանքը Հայաստան տեղի ունեցավ 650թ. Ռշտութնու ջոկատը Եղբայրք- Սարաք կոչովող լեռան մոտ տեղի ունեցած կռվում շոշափելի ջարդ են տալսի արաբներին: Այս ճակատամարտից հետո արաբներին պարտության մատնեցին նաև Կոգովիտ գավառի Որդսպու բնա-կավայրում: Արաբները շարժվում են Կոգովիտ գավառի ամենանշանավոր բերդերից մեկի` Արծափի վրա, որը և կարողանում են գրավել: Այնուհետև սկսվում է ավերածություններն ու կոտորածը, սակայն արաբները դեռ չէին հասցրել վայելելու իրենց հաղթանակը, երբ հաջորդ առավոտ անսպասելի արաբների համար Արծափ հասավ հայոց սպարապետը իր 2000 հեծյալներով: Նա շեշետակի հարվածով նույն օրը կարողացավ ջախջախել արաբների 3000-ոց ուժերին և խլել ավարը ու ազատել բոլոր գերիներին: Միայն այս ամենից հետո բյուզանդական զորքերը համար-ձակվեցին ճակատամարտ տալ արաբներին, երբ նրանք պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական, բայց մինչ այդ դեպքերին անդրադառնալը բյուզանդական զորավարը իր կրած պարտության մեղքը բարդեց հայոց սպարապետի վրա և զրպարտությամբ ձեռբակալեց Ռշտունուն : Միայն տարիներ անց սպարապետը արդարացվեց և կայսեր կողմից նշանակվեց Հայաստանի կառավարիչ և ուղարկվեց հայրենիք: Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությւնները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից: Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ:


Հայ-արաբական պայմանագիրը
652թ. Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնեց Դամասկոս և համաձայնության եկավ Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Պայմանագրի համաձայն`
1. Հայաստանը ընդունում է Արաբական խալիֆայւթյան գերիշխանությունը
2. Օտար պետությունների հարձակման ժամանակ խալիֆայությունը պատրաստվում էր պաշտպանել հայերին
3. Հայերը 3 տարով ազատվում էին հարկային պարտականություններից, իսկ հետո տրվելիք հարկի չափը որոշակիորեն չէր նշվում, այն պետք է որոշեին իրենք` հայերը:
4. Հայաստանին իրավունք էր տրվում պահելու 15000 այրուձի:
5. Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին արագժբական կայազորներ:
Սակայն ձևականորեն ճանաչելով Արաբական խալիֆայության գերիշ-խանությունը` Հայաստանը, փաստորեն, պահպանում էր իր ինքնուրույ-նությունը: Հայ-արաբական պայմանագիրը դրական դեր խաղաց երկրի կյանքում, թեև հետագայում էլ Հայաստանը մերթընդմերթ ենթարկվում էր արաբների ասպատակություններին: Հայաստանի վիճակը բարելավվեց միայն այն ժամանակ, երբ Ասորիքը կառավարիչ Մուավիան խալիֆ հռչակվեց և վերականգնեց հայ-արաբական դաշինքի պայմանները: Գրեթե մինչև 7-րդ դարի վերջը Հայաստանը կիսանկախ վիճակում էր գտնվում: Այդ ընթացքում առաջադիմեց տնտեսությունը ևզարգացավ մշակույթը: Վերականգնվել էր երկրի բնականոն առաջընթացը, աշխուժացել առևտուրը, կառուցվել էին համաշ-խարհային նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ: 7-րդ դարի վերջին խպալիֆայությունը առավելության հասավ Բյուզանդիայի նկատմամբ և որոշեց վերջնականապես նվաճել Հայաստանը: Հաբիբ իբն Մասալայի` հետագայում խալիֆ Աբդել Մելիքի եղբայր Մուհամեդ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և ավերեցին երկիրը: Կողոպուտը, թալանը, տիրում էր ամենուրեք: Երկարատև պաշարումից հետո տիրացան նաև Սևանա կղզուն: Հայաստանը նվաճելուց հետո Մուհամեդը շարժվեց դեպի Վրաստան, հնազանդեցրեց նաև Աղվանքը և հասավ մինչև Դերբենդի ամրությունները: Այս բոլոր շրջանները միավորեցին մեկ վարչական միավորի կազմում, որը ստացավ Արմինա անվանումը / մոտ 700թ./: Արմինիայի առաջին ոստիկանը /կառավարիչ/ դարձավ Աբդալահը: Հայաստանի բնական զարգացումը դարձյալ արգելակվեց ու խիստ դանդաղեց, այս անգամ 1.5 դարով: Հայ ժողովուրդը երկարատև պայքարի ընթացքում պետք է փորձեր վերականգնել իր ազգային անկախությունը:

Հայ ժողովրդի ազատագրական ընդվզումները արաբական տիրապետության դեմ: 703թ. ապստամբության պատճառները․ 
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում երկիրը կառավարելու համարնշանակվում էր հատուկ պաշտոնեա, որին հայերը ոստիկան էին անվանում: Նրա գլխավոր պարտականությունն էր հնազանդության մեջ պահել երկիրը, պաշտպանել հարձակումներից և ապահովել նր անդորրությունը: Ոստիկանի նստավայրն էր Դվինը: Ոստիկանից բացի երկրի ղեկավարման մեջ ծանրակշիռ դիրք ունեին ևս 2 բարձրաստիճան արաբ պաշտոնյաներ /փոստային ծառայության ղեկավարը և գլխավոր հարկահանը/: Փոստային ծառայության ղեկավարը հետևում էր ոստիկանի գործողություններին և յադ մասին տեղյակ պահում խալիֆին: Հայաստանի ներքին կյանքում ազդեցիկ դիրք էր գրավում երկրի փաստական կառավարիչը` Հայոց իշխանը: Նա հայ նախարարների ղեկավարն էր և պատասխանատու էր խալիֆի առջև նրանց գործողությունների համար: Նա էր հոգում, որ հայոց այրուձին մասնակցի արաբների մղած կռիվներին: Նա նաև հանդիասանում էր միջնորդ արաբների ու հայ նախարարների միջև: Մյոպարտականությունն էր երկրից գանձվող հարկերի հավաքումը: Հայոց իշխանի Բագրատունիների ժառանգական մենաշնորհն էր: Երկրորդ դիրքը նախարարների շրջանում զբաղեցնում էր սպարապետը: Հայոց իշխանի մահվան կամ երկարատև բացակայության դեպքում սովորաբար նա էր կառավարում երկիրը: Երկրի կյանքում ամենահեղինակավոր դեմքերից էր նաև հայոց կաթողիկոսը, որը շարունակում էր ղեկավարել Մեծ դատավարություն գործակալությունը: Չնայած այս ամենին` Արաբական խալիֆայության ենթակա տարածքները կառավարելու գործում ստեղծվել էր հատուկ ծրագիր, որը և եռանդուն կերպով կենսագործվում էր: Նախ խալիֆայությունը Հայաստանում իր դիրքերն ամուր պահելու նպատակով բերդերում և ամրոցներում մշտական զորք էր տեղավորել: Իրենց ռազմական ծառայությունը ավարտած արաբ զինվորները բնակեցվում էին Հայաստանի քաղաքներում` Դվինում, Նախճավանում, Կարինում, Խլաթում, Արճեշում:Որոշակի ժամանակահատված հոտո այս քաղաքները դառնում են խալիֆայության ռազմական և վարչական հենակետները Հայաստանում: Հատկապես դաժան և անողոք կերպով էր արտահայտվում հարկային քազաքականությունը: Եթե սկզբում արաբները բավարարվում էին գլխահարկի /զիջե/ վճարումով, ապա խալիֆայության դիրքերը ամրապնդվելուց հետո փոխվեց նաև մոտեցումը այս բնագավառում: Բացի գլխահարկից, որը նկատելիորեն ծանրացավ, հայերը պետք էթնաև հողահարկ /խարաջ/ վճարեին: Առանձին դեպքերում հարկադրոիւմ էին, որպեսզի բնակչությունը մասնակցի խոշոր շինրարական աշխատանքներին, ինչպես նաև կերակրել և օթևան տրամադրել արաբ զինվորներին: Հարիս կամ Հերթ ոստիկանի օրոք 725թ. Հայաստանում աշխարհագիր անցհացվեց և հարկերը զգակիորեն ավելացվեցին: Ավելի ահավոր էր այն, որ այսուհետ հարկերը գանձվելու էին նոր սկզբունքով: Եթե նախկինում արաբները հաշվի չէին ատանում երդը` հայակակն նահապետական բազմանադամ գերդաստանը, ապա այժմ նկատի էին ունենում ընտանիքի անդամների թիվը: Այս քայլով բնակչության վիճակը զգալիորեն վատացավ, սկիզբ առան անվերջ բողոքներ: Արաբները հաճախ չէին վստահում հայոց իշխաններին և իրենք իէն հավաում հարկերը: Նրանք իրենց հասանելիքը գանձում էին ընդգծված խստությամբ` թույլ տալով տարաբնույթ կամայականություններ: Գյուղացիներից, քաղաքային ռամիկներից ու ազնվականներից բացի սկսեցին նաև հարկեր գանձել հոգևորականներից: Ստեղծված տնտեսական և քաղաքական անապահով վիճակը բնակչության որոշ մասին հարկադրում էր ապաստան որոնել օտար երկրներում: Հայ բնակիչները հիմնականում գաղթում էին Բյուզանդիա: Այս ամենը հայ ժողովրդի համար դարձել էր սովորական երևույթ: ռավել բարեբեր հողատարծքները շնորհվում էին արաբ վերաբնակիչներին, հայերին քշում էին լեռնային տարածքներ: Արաբական ցեղերը զբաղվում էին իրենց ավանդական անասնապահությամբ և բնական է, որ ընդարձակ ցանքատարածությունները վերածում էին արոտավայրերի: Հատկապես վնասվում էր երկրի տնտեսությունը, այգեգործությունը ու պտղաբուծությունը: Հայ իշխանական տները զգալիորեն թուլացան. Մամիկոնյանները և Կամսարակնները հեռացան պատմության ասպարեզից, արաբ վերաբնակիչները հիմք դրեցին ինքնուրույն պետական կազմավորումների` ամիրայությունների, որոնք հաճախ բախվում էին հայ իշխանների, իսկ հետագայում Բագրատունի թագավորների հետ: Ասպարեզ եկն օտար, եկվոր տարրերը, որոնց համար խորթ էր երկրի կենսական շահերը : Այսպիսի աղետալի վիճակում էր հայտնվել հայ ազգաբնակչությունը իր իսկ սեփական հայրենիքում: Անշուշտ հայ ժողովուրդը չէր կարող հանդուրժել օտարի կորստաբեր բռնակալությունը և միանգամայն տրամաբանորեն, ազգային կենսակերպին համապատասխան 1.5 դար անընկճելի պայքար մղեց իր ազատությունն ու անկախությունը վերականգնելու համար:

703թ. ապստամբությունը․ Արաբները իրենց ամբողջ տիրապետության ընթացքում ի վիճակի չեղան ոչնչացնել հայ նախարարական դասը: Հայ նախարարները, երբ տեղեկացան արաբ ոստիկանի ծրագրին, գաղտնի ժողով գումարեցին Սմբատ Բագրատունու գլխավորությամբ, քանի որ հայոց այրուձին խիստ սակավաթիվ էր արաբների դեմ բասահայտ ահանդես գալու համար, ուստի նախարարները որոշեցին հեռանալ երկրից և ապաստանել Բյուզանդիայում: Երբ Սմբատ Բագրատունու 2000 այրուձին գտնվում էր Ակոռի գյուղի մոտ, նրանց հասավ արաբական 5000 զորաբանակը: Մնում էր մեկ ելք` կռվել թշնամու դեմ: Սմբատը գերադասում է դիրքեր գրավել Ակոռիից ոչ հեռու գտնվող Վարդանակերտ ավանում և ամրանում այնտեղ: Արաքսի ձախ ափին գտնվող այս գյուղը վերածվում է ռազմական ամրացված ճամբարի: Սմբատը աշխատում է խուսափել ընդհարումից և հատուկ բանագնաց է ուղարկում արաբենրի մոտ` համոզելու, որ չհետապնդեն իրենց, քանի որ իրենց բոլոր կալվածքները և ունեցվածքները թողնում և հեռանում են: Սակայն արաբները չցանկացան ընդառաջ գնալ հայերին: Ընդհարումը դարձավ անխուսափելի: 702-703թթ. Արարատյան դաշտի խստաշունչ ձմեռն էր, արաբական զորքն ամբողջ գիշեր մնացել էր դրսում և կորցրել էր մարտունակությունը: Հաջորդ առավոտյան հայկական հեծելազորը արաբներին թույլ չտալով ուշքի գալ` նախահարձակ եղավ: Արաբները անակնկալի գալով` այլևս չկարողացան կանգնեցնել հայ զինվորների կատաղի գրոհը: Թշնամին կրում է մարդկային մեծ կորուստներ: Կենդանի մնացածները սարսափից խուճապահար դիմեցին փախուստի դեպի Արաքսի աջ ափը :Արաբ զինվորները խումբ-խում բ նետվեցին դեպի սառցակալած գետը, որը չդիմացավ մարդկանց ու ձիերի ծանրությանը: Ջարդվեց և ջրի հատակը տարավ թշնամու կենդանի մնացած զինվորների մեծ մասին: Արաբական 5000 զինվորներից հազիվ կարողացան փրկվել 300 հոգի, որոնց հայերը մեծահոգաբար ներում շնորհեցին և թույլ տվեցին հետ վերադառնալ: 703թ. Վարդանակերտի ճակատամարտը փառքով պսակվեց և արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի բարձրացրած առաջին ապստամբությունը լուրջ կորուստներ պատճառեց: Այս դեպքերին զուգընթաց նույն թվականին ոտքի ելան նաև Ռշտունյաց գավառի բնակիչները, որոնց առաջնորդում էր Վասպուրականի Աշոտ իշխանի որդի Սմբատը: Ռշտունցիները իրենց գավառի Գուկանք գյուղի մոտ հանդիպելով արաբական գնդերին կռվի են բռնվում նրանց հետ և ջախջախելով վերջիններիս կենդանի մանցածներին հարկադրում են նահանջել: Սմբատ իշխանը համեմատաբար փոքրիկ ուժերով սկսում է հետապնդել փախչող արաբներին, որոնցից 280 հոգի հազիվ կարողացան իրենց գցել գյուղի եկեղեցին և ներում խնդրել :Հայերը ի պատասխան նրանց ասեցին. <<Մենք սովորել ենք մեր հայրերից, որ ողորմություն արժե անել նրանց, որոնք գիտեն ողորմել, իսկ դուք անողորմ եք և ողորմության արժանի չեք>>: Երևբ արաբները տեսան, որ այս ձևով իրենք ազատվել չեն կարող փորձեցին կռվով փրկել իրենց կյանքը: Գուկանքում սկսվեց անողոք մարտը: Հայերը, ոգևորված իրենց տարած մի քանի հաղթանակներով, գրոհի նետվեցին և ոչնչացրին մինչև վերջին մարդը: Վարդանակրետի և Գուկանքի հաղթանակից ոգևորվելով շատապեց ապստամբել նաև Այրարատ աշխարհի Վանանդ գավառը: յստեղ ապստամբներին ղեկավարում էի ն Կամսարականները: Վանանդի ապստամբերին ևս հաջողվեց փայլուն հաղթանակ տանել արաբական խոշոր ուժերի նկատմամբ: Այս դեպքերից ետո Սմբատը կարողացավ բարեկամական կապեր հաստատել Բյուզանդիայի կայսեր` Տիբերիոս 3-ի հետ / Աբսիմարիոս 698-705/ և նրանից կյուրոպաղատության կոչում ստանալով` իր զինակիցներով անցավ Տայոց աշխարհ և հաստատվեց Թուխարք ամրոցում: Երկորւմ մնացած մյուս նախարաները որոշեցին հաշտության ուղիներ որոնել խալիֆի հետ :Նրանց անհանգստությունը մեծացավ այն ժամանակ, երբ իմացան, որ Աբդել Մելիք խալիֆը Մուհամեդ բեն Օքբարին մեծ ուժերով ուղարկել է Հայաստան: Հայերը հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դամասկոս` Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի գլխավորությամբ /677-703թթ./, որպեսզի նա կարողանա մեղմել խալիֆի բարկությունը, սակայն կես ճանապարհին մահացավ և գործը մնաց անավարտ: Թեև 703թ. ապստամբությունը անհաջողությամբ ավարտվեց, բայց կարևոր նշանակություն ունեցավ, քանզի վերջնական հաղթանակի հույս արթնացրեց ժողովրդի մեջ, ամրապնդեց հայ զորականների մարտական ոգին: Խալիֆայությունը հարկադրված էր հաշվի առնել հայերի բուռն դիմադրությունը և փոխել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Արաբները շուտով ճանաչեցին հայ նախարաների ժառանգական հողատիրության իրավունքը, ինչը շատ կարևոր զիջում էր: Խալիֆայությանը ենթակա երկրներում քրիստոնյա իշխանները որպես կանոն իրավունք չունեին իրենց տիրությները ժառանգաբար հանձնել իրենց որդիներին: Վարդանակերտի և Գուկանքի պարտության վրեժը արաբները լուծեցին 705թ. երբ հատուկ կարգադրություն արվեց խալիֆից: Նախճավանի արաբ զորավար Կասիմը քաղաք հրավիրեց հայ նախարարաներին իբր թե կամենում է այրուձիի հաշվառում կատարել և ռոճիկ վճարել զորավարներին: Խաբեությամբ ձերբակալելով 100-ավոր մարդկանց նրանց փակեցին Նախճավանի և մոտակա Խրամ ավանի եկեղեցում և հրկիզեցին: Այս ոճրագործության հեղինակն երը հույս ունեին, որ կարող էին կոտրել հայ ժողովրդի մարտական հոգին, սակայն չարաչար սխալվեցին:
774-775թթ. Ապստամբությունը․
8-րդ դարից սկսած արաբները իրենցտիրապետության հյուսիսային սահմանների ապահովության համար կատաղի պատերազմներ էին մղում Կովկասյան լեռնաշղթաներից դեպի հյուսիս ապրող ժողովուրդների դեմ և միայն Մրվան ոստիկանի ժամանակ կարողացան հաստատվել Դերբենդում, որն էլ դարձավ խալիֆայության ամենախոշոր ամրությունը Կովկասի սահմանագլխին: Օգտագործելով հայ նախարարների միջև եղած հակասությունները և թշնամանքը ջլատում ու քայքայում էին հայկական ռազմական ուժերը: 725թ. անցկացված նոր աշխարհագրից հետո հարկային քաղքականությունը ավելի խստացվեց, իսկ 740-ական թ-ի սկզբին խալիֆայության ներսում ծագեցին գահակալական արյունահեղ կռիվներ, որոնք գլխավորում էին Օմայանների ոխերիմ հակառակորդները` Աբբասյանները: Այս կռիվները շարունակվեցին մինչև 750թ., երբ Օմայան Մրվանի սպանությունից հետո հաստատվեց արաբական նոր դինաստիա` Աբբասյաների դինաստիան /հենց այս շրջանում է, որհպատակ երկրներում այդ թվում Արմինիայում, փորձեր արվեցին ապստամբելու միջոցով թոթափել խալիֆայության իշխանությունը/: Այս ընթացքում Հայաստանի քաղքական և տնտեսական կյանքում հիմնական դեր կատարող նախարները Մամիկոնյաններն ու Բագրատունիներն էին, որոնց հարում կամ ազդեցության տակ էին գտնվում մեծ ու փոքր մյուս ազնվականները: Բագրատունիները իրնեց դիրքերը Հայաստանում ամրապնդելու համար մեծ մասամբ փորձում էին համակերպվել խալիֆայությանը, իսկ Մամիկոնյանները որոշ հույսեր կապելով Բյուզանդիայի հետ, ուզում էին նրանց օգնությամբ տապալել արաբական տիրապետություը և միանգամայն տրամաբանական է, որ խալիֆայությունը նախապատվությունը պետք է տար Բագրատունիներն և ոչ թե Մամիկոնյաններին:




       Իրանի իսլամական հեղափոխություն



Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինուգլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլներիմարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականիապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

Տնտեսական ճգնաժամը

XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %: Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:

Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:


Ընդդիմության ծնունդը

1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:

Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:

Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:

Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:

Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:



                                                                                                                                                   https://www.wikiplanet.click/enciclopedia/hy/

Комментариев нет:

Отправить комментарий